Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում մեկնարկել է անվտանգությանն առնչվող ադրբեջանա-ամերիկյան երկխոսությունը: Ադրբեջանական պատվիրակությանը գլխավորում է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ռազմա-քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնդրյու Շապիրոն:









































