«Ուրբաթ օրը նախագահական գնացած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանն ասել է՝ միառժամանակ հանգստացիր քաղաքականությունից, հետո կտեսնենք: Ամեն ինչից ահավոր վիրավորված Վարդանիկը, որ մինչ այդ ընդվզում էր ու դիմադրում, այլևս չի առարկել: Եվ հոժար կամքով ՀՀԿ տեղական կառույցից դուրս գալու դիմում է գրել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Այս հարցն ի դեպ՝ քննարկվել էր հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ի ժամանակ ևս: ՀՀԿ-ում ահավոր չեն ցանկանում, որ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու դիմում գրի, որովհետև այդ դեպքում անկանխատեսելի Վարդանիկը կարող է ինքնառաջադրվել, չնայած գործից հասկացողները գտնում են, որ դա լավ ավարտ չի ունենա Ղուկասյանների համար:
Կրտսեր Ղուկասյանն էլ՝ «դեբոշներ» սարքելուն զուգընթաց, հորն ասել է.
«Ինձ են նստացնելու, կգնամ 15 տարի կնստեմ, բայց դու պիտի առաջադրվես: Վարդանիկն ամենից շատ վիրավորված է, որ ՀՀԿ-ն, փոխանակ Սուքիաս Ավետիսյանին կամ մեկ ուրիշ «նորմալ ՀՀԿ-ականի» նշանակեր Շիրակի տեղական կառույցի ղեկավար, Սահակ Մինասյանի «նման մեկին են նշանակել, որին բոլորը գիտեն ինչ է»:
Մինասյանը երկար տարիներ Շիրակի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է: Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանից վիրավորանքին, ապա Վարդան Ղուկասյանը գտնում է, որ պետք էր, թեկուզ ՀՀԿ-ն թող իրեն չառաջադրեր, Սամվելին աջակցեր, «տղու նման» իրար հետ առաջադրվեին, «որս կհաղթեր, թող հաղթեր, ես իր ձեռքը կսեղմեի, թե չէ ինչ է նշանակում վաբշե խաղից մարդուն հանել»:











































