Գիտնականներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ՄԻԱՎ-ի տարածումը կանխելու համար անգամ առանց պատվաստանյութի օգնության: ԱՄՆ-ն 150 միլիոն դոլար նվիրատվություն է տալիս՝ օգնելու աղքատ երկրներին՝ վարակի դեմ պայքարելու համար: Այս մասին այսօր աշխարհում ՄԻԱՎ-ի ամենամեծ համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
Fox News-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի հետազոտությամբ զբաղվող հիմնական գիտնականներից Էնթոնի Ֆաուչին ասել է, որ իրենք ցանկանում են վերջնականապես վերացնել ՄԻԱՎ-ը:
Ֆաուչին ասել է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները, և չնայած որ իրենք հստակ ամսաթիվ չեն կարող ասել, բայց հավատացած են, որ ՄԻԱՎ-ը վերացնել հնարավոր է:








































