Հորդառատ անձրևները Նիգերիայի Պլատո նահանգում դարձել են ջրհեղեղի պատճառ, որը խլել է առնվազն 35 մարդու կյանք, այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Франс Пресс գործակալությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական մասնաճյուղի վկայակոչությամբ:
Ջրհեղեղը սկսվել է այն բանից հետո, երբ անձրևները հանգեցրել են էրոզիայի առաջացման:
«Մենք գտել ենք 35 մարդու մարմին, ովքեր խեղդվել են նախորդ գիշեր: Հեղեղված կամ ոչնչացված են մոտ 200 բնակարան»,-հայտարարել է Կարմիր Խաչի ներկայացուցիչը:
Պատահարի այլ մանրամասներ չեն ներկայացվում:











































