Այսօր` հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի` Փարաքար գյուղի հատվածում իրար են բախվել Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Սամվել Հայրապետյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 16 ՕԼ 956 համարանիշի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած «Օպել» մակնիշի 07 ՏԼ 145 համարանիշի ավտոմեքենաները:
Չնայած ավտոմեքենաները վթարի արդյունքում բավականին լուրջ վնասվել են, այդուհանդերձ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի տեսուչները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է հետաքննիչ Մհեր Հակոբյանը:
Փաստի առթիվ Էջմիանծնի ճանապարհային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:










































