Thursday, 25 06 2026
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է

2012 թ. ՀՀ էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է. ոստիկանություն

2012 թ. հուլիսի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը:

Նախագահել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նիստին մասնակցել են միավորված կոլեգիայի անդամները, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական ապարատի և օպերատիվ վարչությունների պետերը:

Նիստի օրակարգում երկու հարց էր:

1. 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի մասին:

2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում նշվել է, որ ըստ Համաձայնագրի՝ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, այդ առումով՝ հիմնականում ուշադրություն է դարձվել օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, նպատակային աշխատանքային խմբերի կազմավորմանը՝ միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության փաստաթղթավորման և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների գործընկերության արդյունավետության բնութագրական ցուցիչ է նաև նախաքննությունից ու դատարանից խուսափող անձանց գտնվելու վայրերի հայտնաբերմանն ուղղված համատեղ աշխատանքը:

2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, միևնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:

2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ: Հայկական կողմն իր հերթին այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից:

2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:

Նիստի ընթացքում նշվել է, որ պլանաչափ զարգանում է նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված համագործակցությունը:

Կազմակերպվել է տեղեկատվության, այդ թվումÿ օպերատիվ տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կամ այդպիսի գործողությունների համար Ռուսաստանի Դաշնության կամ Հայաստանի հանրապետության տարածքում ձերբակալված անձանց, ինչպես և թմրամիջոցների տեղափոխման ճանապարհների ու երթուղուղիների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը և անցկացման ժամկետները: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ. հուլիսին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում