The Daily Mail-ն անդրադարձել է անցած հինգշաբթի գիշերը Կոլորադոյի Ավրորա քաղաքում տեղի ունեցած ոճրագործության ամենափոքր զոհի ընտանեկան կորուստներին: Ինչպես նշվում է, այդ օրը կինոպրեմիերային 6-ամյա Վերոնիկան գնացել էր 25-ամյա մայրիկի հետ, որն, ի դեպ, սպասում է հաջորդ երեխային:
Հանցագործ Ջեյմս Հոլմսի արձակած կրակոցների հետևանքով աղջնակը տեղում մահացել է, իսկ մայրը՝ Էշլի Մոզերը, հրազենային 3 հարված ստացել:
Ներկայում նա հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո, նրան ծանր վիճակում հոսպիտալացրել էին և ենթարկել վիրաբուժական միջամտության: Կրակոցներից մեկը դիպել էր նրա որովայնին, երկուսը՝ կոկորդին: Դեռևս լույս աշխարհ չեկած փոքրիկը, բարեբախտաբար, ողջ է:










































‘









































