Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հուլիսի 23-ին, ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Երկրի ղեկավարը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը մշակութային նման կարևոր միջոցառումը նշանակալի է համարել մեր հանրապետության կյանքում՝ գոհունակություն հայտնելով, որ այն արդեն դարձել է ավանդական:
Բակո Սահակյանը նշել է, որ դա հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար, ինչը մեծապես նպաստում է մարդասիրական արժեքների պահպանմանը և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև Արցախը տարբեր երկրների կողմից ճանաչելի դարձնելու գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:











































