Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը հայտարարել է հունական բարեփոխումների անհաջողության մասին, ինչպես նաև` որպես դրա հետևանք, Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց: Այս մասին Անգելա Մերկելի կառավարության անդամը հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցացրույցում:
«Ես տրամադրված եմ առավել քան թերահավատորեն»,- հայտարարել է Գերմանիայի նախարարը` անդրադառնալով Հունաստանի՝ պարտքերի հետ կապված պարտականությունների կատարմանը:
Ընդ որում ` եթե չկատարվեն պայմանավորվածությունները միջազգային վարկատուների հետ, ապա հետագա ֆինանսավորման մասին խոսք անգամ գնալ չի կարող, իսկ վերջնական արդյունքում` դա երկիրը սնանկացման կհանգեցնի:
«Այդ ժամանակ հույները կգան այն եզրակացության, որ ավելի խելամիտ կլինի դուրս գալ եվրոգոտուց»,- ընդգծել է Ռյոսլերը:









































