Friday, 05 06 2026
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան

«Թուրք օդաչուներին սպանել են կործանված ինքնաթիռից օդապարիկով ջրի վրա իջնելուց հետո». Taraf

Թուրքական Taraf թերթի վերլուծաբան Մեհմեթ Բարանսուն մեկնաբանել է հունիսի 22-ին Միջերկրական ծովում թուրքական F-4 ինքնաթիռի կործանումը, ինչի համար սկզբնական շրջանում թուրքական կողմը մեղադրեց Սիրիային, ապա հայտարարեց, որ նա կապ չունի ինքնաթիռի կործանման հետ:

Բարանսուն Ստամբուլում հանդիպել է Ասադին մոտ կանգնած մի փախստականի հետ, որին ամիսներ առաջ Ասադն ու նրա ընտանիքն առաջարկել են նախարարի պաշտոն, սակայն նա մեկնել է Իսքենդերուն: Սիրիայի նախարարների կաբինետի կազմի հրապարակումից հետո տեսնելով, որ իր անունը բացակայում է այնտեղ՝ փախստականը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, վերադարձել է Սիրիա:

Նա Բարանսուին ասել է, որ նախորդ շաբաթ Ասադի ռեժիմը հավաքել է մի խումբ մարդասպանների՝ իրեն ու իր ընտանիքին սպանելու համար, ինչի համար իրենք ստիպված են եղել փախչել Թուրքիա: Բարանսուն այժմ վստահեցնում է, որ նրանից ուշագրավ տեղեկություններ է ստացել կործանված թուրքական ինքնաթիռի երկու օդաչուների զոհվելու մասին։

«Մենք Սիրիայի ու տարածաշրջանի վերաբերյալ այդ մարդու հետ զրուցեցինք մի քանի ժամ: Նա ինձ ուշագրավ տեղեկություններ հայտնեց մեր կործանված ինքնաթիռի մասին, որոնցից ամենակարևորն այն էր, որ բոլոր տեղաբնակները տեսել են, թե ինչպես են այդ ինքնաթիռի օդաչուներն օդապարիկով իջնում ջուրը։

F-4 ինքնաթիռը մասնակցում էր Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից Սիրիայի Ազատ բանակի համար կազմակերպած զորավարժություններին: Պաշտոնական շրջանակներին հաղորդվել է, թե Կիպրոսի ափերին անցկացվում են զորավարժություններ:

Բացի թուրքական ռազմածովային ուժերի նավերից, այդ զորավարժություններին մասնակցել են նաև Սիրիայի ազատ բանակի 6 նավեր, որոնց օդից աջակցում էին երկու զինված F-16 և երկու սովորական F-4 ինքնաթիռ: F-4 ինքնաթիռներից մեկը երեք անգամ խախտել է Սիրիայի օդային տարածքը, և երրորդ անգամ այն վայր է գցվել հրթիռի օգնությամբ:

Տեղաբնակները տեսել են հրթիռի արձակումը և օդապարիկով օդաչուների իջնելը ծովի վրա, ինչով և բացատրվում է այն, որ Թուրքիան անհապաղ ուղղաթիռ է ուղարկել տվյալ շրջան: Սակայն նախազգուշական կրակոցով ուղղաթիռին վռնդել են տվյալ շրջանից, իսկ 40 րոպե անց դեպքի վայր են ժամանել սիրիական մարտական մոտորանավակները:

Իմ զրուցակիցը նշում է, որ ներկայումս Սիրիայում քննարկվում է երկու տարբերակ. ա) դրանցից մեկն օդաչուների ձերբակալումն է, նրանց հարցաքննումը Լաթաքիայում ու հետագա սպանությունը, բ) կամ էլ թուրք օդաչուներին հարցաքննել են հենց տեղում, որից հետո սպանել են նրանց և նետել ջուրը:

Փրկարարական աշխատանքները միայն չորրորդ օրը թույլատրելը նույնպես կապված է այս պնդումների հետ: Բացի այդ, չնայած պայթյունին՝ օդաչուները հայտնաբերվել են սաղավարտները գլխներին, ինչն ապացուցում է այդ պնդումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում