Այսօր աշխարհը նշում է Կետերի ու դելֆինների միջազգային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986թ., երբ Կետերի միջազգային հանձնաժողովը արգելք սահմանեց դրանց որսի վրա:
Ինչպես հաղորդում է Calend-ը, արգելքը գործում է նաև հիմա, և ամբողջ աշխարհում կետերի հետապնդումը, որսը, ինչպես նաև նրանց մսի առևտուրը արգելված է:
Այսօր տոնում են ոչ միայն կետերի, այլև ծովային բոլոր կաթնասունների օրը:
Հաճախ էկոլոգները միավորվում են ու այս օրը նվիրում որևէ կենդանատեսակի պաշտպանությանը, որին սպառնում է իսպառ ոչնչացում կամ անհետացում:
Հատկանշական է, որ հուլիսի 23-ը կետերի պաշտպանության միակ օրը չէ. շատ երկրներ ունեն իրենց ազգային օրերը: Օրինակ`Ավստրալիան Կետերի միջազգային օրը նշում է հունիսի առաջին շաբաթը, իսկ Ամերիկան` հունիսի 21-ին:








































