Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը վստահություն է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումն անխուսափելի է: «Մենք չգիտենք, թե երբ կգա այդ օրը, բաց մենք գիտենք, որ դա կգա: Եվ մենք (ԵՄ-ը) պետք է պատրաստ լինի քաղաքական և տնտեսական միջոցներով աջակցել այդ երկրին, որն ամբողջությամբ ավերվել է սկզբում վարչակարգի կողմից, հետո՝ հակամարտության»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Բիլդտը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Շվեդ նախարարը նաև հանդես է եկել Սիրիայի ընդդիմության համախմբման օգտին: «Որքան միասնական նրանք լինեն, այնքան լավ»,- ասել է նա:










































