Առաջին հայացքից կարելի է կարծել, որ գազանանոցի աշխատակիցը լուրջ վտանգի մեջ է: Ծովառյուծի բերանում հայտնված Վիեննայի կենդանաբանական այգու աշխատակցի գլուխը սարսափեցրել է բրիտանական The Daily Mail-ի լրագրողներին: Վերջիններս զարմանքով պարզել են, որ դա տղամարդու ամենօրյա աշխատանքի մի մասն է կազմում: Նրա աշխատանքային պարտավորությունների մեջ է մտնում կենդանիների ատամները ստուգելը:
Ամենօրյա «ծիսակարգի» մեջ է մտնում նաև աշխատակցի և հարավամերիկյան ծովառյուծների գրկախառնությունը: Հսկա կենդանիները թաթերով փաթաթվում են երիտասարդի իրանին՝ նրանից խնդրելով զամբյուղից կերակրել իրենց: Ի պատասխան՝ տղամարդը նրանց զամբյուղից ձկներ է տալիս:














































