TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հետ է կանչել Հալեպում գտնվող իր հյուպատոս Ադնան Քեչիջին: Հյուպատոսն Անկարա է կանչվել խորհրդակցությունների նպատակով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Թուրքիա էր վերադարձել Սիրիայում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը, իսկ Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը փակվել էր:











































