Հուլիսի 23-ին, ժամը 10.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 22-ին` Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի «Մոմիկսար» կոչվող հանդամասում, արջը հոշոտել է տեղի բնակիչներին պատկանող 3 խոշոր եղջերավոր անասուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը, ոստիկանության աշխատակիցը:









































