1news.az լրատվականը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ հետաձգվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաների այցը Ադրբեջան: Այցը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով:
Նախատեսված էր, որ նա Բաքու կժամանի փետրվարի 16-ին, իսկ նոր ժամկետները դեռ անհայտ են:
Հետաձգման հավանական պատճառ նշվում է հակակառավարական «Բալյոզ» դավադրությանը մասնակցելու մեղադրանքով թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունը: