Թուրքիան և Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում ռազմական համագործակցության ոլորտում նոր պայմանագիր կնքելու շուրջ:
Իրանական Press TV-ն հաղորդում է, որ դա Բրիտանիային հնարավորություն կտա նվազեցնել իր ռազմական բյուջեի ծախսերը:
Ըստ համաձայնագրի` բրիտանացիները Թուրքիային պետք է աջակցեն ուղղաթիռների օդաչուների ուսուցման հարցում, իսկ թուրքերը նրանց օգնելու են Type 26 տեսակի ռազմանավերի արտադրությունում, ինչը նախատեսված է սկսել 2020-ին: Պայմանագիրը նաև ներառելու է թիկունքային համագործակցության ծրագրեր:
Համանման համաձայնության Բրիտանիան վերջերս եկել է նաև Ֆրանսիայի հետ: