Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ներկայացուցիչների հետ կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերի ձեռքբերման վեարաբերյալ:
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան բանակցել է բասկյան թիմի նախագահ Խոսու Ուրուտիայի հետ:
Հիշեցնենք, որ Ուրուտիան բազմիցս հայտարարել է, որ չի բաժանվի Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստից 40 մլն եվրոյից պակաս առաջարկների դեպքում: «Բարսա»-ն ցանկանում է այդ գումարը վճարել ոչ թե միանգամից, այլ որոշակի ընդմիջումներով, սակայն Ուրուտիային նման տարբերակը դուր չի գալիս: Այսպիսով` կատալոնական ակումբին դժվարին բանակցություններ են սպասվում:







































