Անհանգստանալով Սիրիայում տիրող իրավիճակով` Իսրայելի վարչապետը անհանգստություն է հայտնել, որ ներկայիս իշխանությունների տապալման դեպքում հնարավոր է` սպառազինությունների մի մասն անցնի սիրիական ահաբեկիչների ձեռքը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում:
Վարչապետի կարծիքով` Բաշար Ասադի օրերը հաշված են, և նրա տապալումից հետո երկրում քաոսային վիճակ կստեղծվի, ինչից կարող են օգտվել ահաբեկչական խմբավորումները: Այսպիսի զարգացումը նա անվանել է իր երկրի համար «մեծ վտանգ պարունակող»:
Նրա խոսքերով` այժմ Իսրայելը քննարկում է հակամարտությանը միջամտելու հնարավորությունը, եթե իրադարձությունները զարգանան վատթարագույն տարբերակով:










































