Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում գտնվող Եշիթաշ բանտում երեկ՝ ժամը 22.00-ին, պայթյուն է որոտացել:
Ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վիրավորր զինծառայողներն ուղղաթիռներով տեղափոխվել են Վանի հիվանդանոց:









































