ԱՊԼ-ը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել հանուն երկրի փրկության հեռանալ իշխանությունից: Agence France-Presse-ի փոխանցմամբ` այս կոչով Քաթարի ԱԳ նախարարը հանդես է եկել հուլիսի 22-ին` ԱՊԼ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
«Ընդունելով այդ համարձակ որոշումը` Բաշար Ասադը կարող է վերջ դնել ավերածություններին և սպանություններին»,- ասել է շեյխ Համադ բին Ջասիմ Ալ-Տանին:
Նա նշել է, որ այդ դիրքորոշումը պաշտպանում են ԱԵԼ անդամ բոլոր երկրները:
Թե կոնկրետ որ երկիրն է զերծ մնացել այդ կոչից` արտգործնախարարը չի մանրամասնել:










































