Warner Bros. Pictures-ն ասել է, որ իրենք հետաձգել են The Dark Knight Rises ֆիլմի պրեմիերաները Մեքսիկայում և Ճապոնիայում այն բանից հետո, երբ զինված անձը Կոլորադոյի կինոթատրոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանել էր 12 և վիրավորել ավելի քան 50 մարդու: Դեպքը տեղի էր ունեցել ուրբաթ օրը:
Associated Press-ը հաղորդում է, որ ֆիլմի դերասանները նաև չեն անցկացնի մամլո ասուլիսներ և Մեքսիկայում չեն լինի կարմիր գորգի վրա:
Ֆիլմի պրեմիերան հետաձգվել էր նաև Փարիզում:
Դեռևս հայտնի չէ, թե որքան կշարուակվի դա, բայց ամենայն հավանականությամբ ֆիլմը կրկին կսկսեն ցուցադրել եկող շաբաթ:










































