Հոր վարչապետ լինելու անհանգիստ տարիները ըստ երևույթին չեն հիասթափեցրել Էուան Բլեերին, ով նույնպես ցանկանում է մտնել քաղաքական դաշտ:
The People-ի հաղորդմամբ` Թոնի Բլեերի 28-ամյա ավագ որդին ցանկանում է հետևել հորը և դառնալ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր:
Ընտանեկան ընկերն ասել է, որ Էուանը արդեն որոշ ժամանակ է` մտածում է քաղաքականություն մտնելու մասին: Ընկերներն ասում են, որ Էուանը ցանկանում է զբաղվել հանրային սեկտորով: Հաղորդվում է նաև, որ նա հրաժարվել է Morgan Stanley ներդրումային բանկում աշխատանքից:








































