Երեկ` հուլիսի 21-ին, կեսգիշերին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ նշված մեքենան վարել է Արամ անունով մի երիտասարդ, ով հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Կինո Հայրենիքի Գուգոյի տղա:
Նշված ավտոմեքենան գտնվում է մաքսային հսկողության տակ, և վարորդն իրավունք չուներ վարելու այն, ինչի համար նախատեսված է տուգանք` մաքսային արժեքի 50% -ի չափով:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված օրինախախտումը մաքսանենգության (կոնտրաբանդա) տեսակ է:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի








































