Աֆղանստանում այս հանգստյան օրերի ընթացքում ՆԱՏՕ-ի երեք զինծառայող է սպանվել:
Հարձակումները տեղի են ունեցել երկրի արևելքում: Երկու զինվոր զոհվել է այսօր վաղ առավոտյան` ականի պայթյունից, որը տեղադրված է եղել ճանապարհի եզրին: Եվս մեկ զինծառայող սպանվել էր շաբաթ օրը գրոհայինների hարձակման հետևանքով:
Ըստ France-Presse տեղեկատվական գործակալության տվյալների` այս տարվա սկզբին Աֆղանստանում զոհված օտարերկրացի զինվորականների թիվը հասնում է 250-ի:





































