Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի ահաբեկչությունից անցել է 1 տարի (լուսանկարներ)

Նորվեգիայում այսօր հիշում են ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կրկնակի ահաբեկչության (Օսլոյում և Ուտեյա կղզում) հետևանքով 77 զոհվածներին: Նրա գործողությունների հետևանքով տուժել էր ավելի քան 150 մարդ:

Առաջին պայթյունը որոտացել էր Օսլոյի կառավարական թաղամասում` տեղի ժամանակով 15.25-ին: Այդ ժամանակ զոհվել էր 8, վիրավորվել 98 մարդ: Մեծապես վնասվել էին հարակից շինությունները:

Ժամը 17.17-ին ոստիկանական համազգեստով Բրեյվիկը լաստանավով հասել էր Ուտեյա կղզի և կրակ բացել այնտեղ տեղակայված` Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ, որի ժամանակ զոհվել էր 69 մարդ, հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ, և տուժել էր 60 մարդ: Ժամը 18.34-ին ահաբեկիչն ինքնակամ հանձնվել էր ոստիկանություն:

Հարցաքննությունների և դատական գործընթացի ժամանակ, որն ավարտվեց հունիսին, ահաբեկիչը բազմիցս կրկնել էր, որ գործել է հանուն երկրի շահերի` ընդդեմ բազմամշակութայնության և Նորվեգիաի Աշխատանքային կուսակցության քաղաքականության, որը խրախուսում է անվերահսկելի միգրացիան: «Ես ճանաչում եմ հանցանքս, բայց ոչ` մեղքս»,- ասել էր Բրեյվիկը:

Itar-Tass-ի փոխանցմամբ` այսօր նորվեգացիները ծաղկեպսակներ կդնեն պայթյունի վայրում: Ողջ երկրում կանցկացվեն հիշատակի արարողություններ: Օսլոյի մայր տաճարում զոհվածների հիշատակի արարողությանը կմասնակցեն Նորվեգիայի թագավորական ընտանիքի անդամներն ու վարչապետը: Ավելի ուշ կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները հիշատակի արարողություններ կանցկացնեն Ուտեյա կղզում: Այնտեղ կկազմակերպվի ընթրիք, որի ժամանակ թագաժառանգ Հոկոնը կհանդիպի զոհվածների հարազատներին և տուժածներին:

Երեկոյան նրանք, ովքեր Ուտեյայում կորցրել են մտերիմներին, կլինեն կղզում, և ջրում կհայտնվեն մոմեր ու ծաղիկներ:

Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի 24-ին:

Հունիսի վերջին Ուտեյայում զոհվածների հիշատակին հուշարձան է բացվել` ուղղանկյուն մի քար, որի վրա մարդկային ֆիգուր է փորագրված: Հուշարձաններ կտեղադրվեն բոլոր զոհվածների ծննդավայրերում:

A wounded woman is treated after leaving Utoya island (in the distance)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում