Իտալական մամուլի տեղեկացմամբ`«Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վերջնական որոշում է կայացրել իր մարզական կարիերան շարունակել իտալական ակումբում:
Չնայած «ներաձուրիներ»-ի հետ ունեցած լարված հարաբերություններին` Ուեսլին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Ֆեներբախչե»-ի ու «Անժի»-ի առաջարկները և որոշել է մնալ թիմում, որի կազմում բազմաթիվ լավ պահեր է ունեցել:









































