Հարավ-արևելյան Թուրքիայում նավթի արտահանումը դադարեցված է նավթատարի պայթյունի և դրան հետևած ուժեղ հրդեհի պատճառով: Այդ մասին այսօր տեղեկացրել է տեղի կառավարությունը:
Պայթյունը տեղի է ունեցալ ուրբաթ՝ ուշ երեկոյան, ինչի արդյունքում վնասվել է խողովակատարի մի հատված, որով «սև ոսկին» հոսում էր իրանական Կիրկու քաղաքից դեպի Ջեյհան նավահանգիստ: Պայթյունին հետևել է ուժեղ հրդեհը, որից հատուկ ծառայությունները դեռևս գլուխ չեն հանում: Երկրորդ խողովակատարը, որն անցնում է զուգահեռաբար, պատահարի արդյունքում չի վնասվել, սակայն այն ևս, ելնելով անվտանգությունից, փակվել է:
Օրինապահ մարմինները դեռևս չեն բացահայտում պատահարի պատճառները, սակայն կասկածյալների թվում են այդ տարածքի Քրդական բանվորական կուսակցության զինյալները: Ավելի վաղ ծայրահեղականները բազմիցս ռմբակոծել են խողովակաշարը:











































