Goal.com-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է բարելավել իր` Լուկաս Մոուրայի տրանսֆերի ձեռքբերման համար «Սան-Պաուլու»-ին կատարած առաջարկը: Մի քանի օր առաջ անգլիական ակումբը պատրաստականություն էր հայտնել 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 27.2 մլն ֆունտ, սակայն բրազիլական ակումբը մերժել էր այդ առաջարկը:
Ըստ տեղեկատվության `անգլիացիները պատրաստվում են առաջարկվող գումարը հասցնել 32 մլն ֆունտի: Նշենք, որ «Յունայթեդ»-ից բացի, ֆուտբոլիստի ծառայություններով հետքաքրքրվում է նաև Լոնդոնի «Չելսի»-ն:






































