Համակարգիչների խոշորագույն չինական արտադրող Lenovo-ի գլխավոր տնօրեն Յան Յուանցզինը իր բոնուսից 3 մլն դոլար է բաժանել է ընկերության կրտսեր աշխատակիցներին: Այս մասին հայտնում է CNNMoney-ն:
Պարգևատրվածների թվում են բանվորներն ու վարձու աշխատողները, ինչպես նաև քարտուղարներ, որոնցից յուրաքանչյուրը 314 դոլար պարգևատրում է ստացել:
Յան Յուանցզինը 3 մլն դոլարը ստացել էր որպես հավելյալ բոնուս`ընկերության անցած տարվա հաշվետվության դրական արդյունքների համար:
Lenovo-ի զուտ շահույթն այս տարի հասել է 73 տոկոսի` դառնալով ռեկորդային ընկերության ամբողջ պատմության համար և կազմելով 473 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ, Lenovo-ի գլխավոր տնօրենը 2011թ. ֆինանսական տարում վաստակել է 14 մլն դոլար, որոնցից 5.2 մլն դոլարը` տարբեր բոնուսներից:







































