Հուլիսի 19-ին Nestle-ն ստիպված է եղել Facebook-ի էջից ջնջել Kit Kat շոկոլադե սալիկի լուսանկարը, որում արջի կոստյումով մարդ է պատկերված: Այդ կերպարը ինտերնետ-օգտատերերի շրջանում հայտնի է որպես մանկապղծություն խորհրդանշող Pedobear «ինտերնետ-մեմ» («պեդոֆիլ արջ»): Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Լուսանկարը, որտեղ արջի կոստյումով տղամարդը թմբուկ է նվագում Kit Kat-ի հսկա բատոններով, պատրաստել է Instagram ֆոտոծառայությունը: Այն նաև առաքելություն ուներ բաժանորդների ուշադրությունը գրավել ֆոտոհավելվածի վրա: Nestle Australia-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենք ընդհանրապես չեն իմացել այդ «մեմի» գոյության մասին:
Pedobear-ը իրենից ներկայացնում է քայլող արջի պատկեր, որը օգտատերերն օգտագործում են մանկապղծության թեմաների մասին խոսելիս: «Ինտերնետ-մեմը» տարածում է գտել 2009 թվականին ԱՄՆ-ում:










































