«Հայաստան-Իրան գազատարը կառուցված է այնպես, որ ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակում հնարավոր լինի բավարարել Հայաստանի պահանջարկը ամբողջությամբ, և մի բան էլ ավելին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էլեկտրաէներգիայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Թե այս պահին կոնկրետ որքան գազ է Իրանից ներմուծվում Հայաստան` նախարարը չպատասխանեց՝ նշելով, թե բաներ կան, որ պետք չէ այս պահին ասել:
Նա ընդամենը նշեց, որ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 15 տոկոսը և Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի 12 տոկոսը ստացվել է իրանական գազից: