Lragir.am-ի փոխանցմամբ`Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անհայտ հանգամանքներում սպանվել է հայ ոսկերիչ Անդրանիկ Արզվալջյանը: Անդրանիկ Արզվալջյանը 48 տարեկան էր:
Նշենք, որ Սիրիայում ներկայումս զինված բախում է ընթանում կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև: Դամասկոսում արդեն մի քանի օր շարունակ տեղի են ունենում արյունալի բախումներ:









































