Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը, հայտնել է, որ Իրանում մահապատժի են ենթարկվել երեք թմրավաճառներ: Նրանք այսօր առավոտյան կախաղան են բարձրացվել Սպահանի կենտրոնական բանտում: Նրանց մեղադրանք էր առաջադրվել թմրանյութեր գնելու և վաճառելու համար:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ներկայումս Իրանի բանտերում են գտնվում ավելի քան 300 թմրավաճառներ, որոնք սպասում են մահապատժի իրենց դատավճռի իրագործմանը:









































