Tuesday, 23 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին

ԼՂՀ ընտրությունները նախևառաջ պետք էին Արցախի ժողովրդին, ոչ թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պինգվիններին. քաղաքագետ

Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ-ն անգամ Ուկրաինայից բարձր ժողովրդավարական պայմաններում է զարգանում:

ԼՂՀ նախագահական վերջին ընտրությունները դրականորեն տարբերվեցին բոլոր նախորդներից: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ դրանք կայացել են ժողովրդավարության մթնոլորտում: «Միջազգային հանրությունը հասկանում է, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, որոնք չեն կայանում հարևան Ադրբեջանում: Միջազգային ճանաչումից առաջ Արցախն անցնում է ժողովրդավարության ուղին, իսկ բուն ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում, Արցախն ավելի մեծ հնարավորություններ ունի ճանաչվելու, քան ասենք՝ Կոսովոն»,- ասաց նա:

Պատմաբանի խոսքով՝ միջազգային հանրություն ուշիուշով հետևել է արցախյան ընտրություններին, ինչի վկայությունը արտասահմանցի մեծաքանակ դիտորդների ու լրագրողների ներկայությունն էր ԼՂՀ-ում: «Ժողովուրդն անխուսափելիորեն հանգեցնելու է Արցախի միջազգային ճանաչման: Արցախի յուրաքանչյուր ընտրություն ամրապնդում է նրա պետականության հիմքերը»,- ասաց Գևորգ Մելքոնյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ իր հերթին նկատեց, որ Արցախը, չնայած իր փոքր չափերին, բավական մեծ անակնկալ մատուցեց՝ այս ընտրություններում ի ցույց դնելով այլընտրանքային դեմքի: «Խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է, որն իր գործը փայլուն կատարեց, ինչպես փայլուն կատարել էր Արցախի ազատագրման ժամանակ: Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ-ն անգամ Ուկրաինայից բարձր ժողովրդավարական պայմաններում է զարգանում, ուր մնաց՝ Ադրբեջանի հետ համեմատած: Արցախի հայությունը շատ լուրջ ու հստակ ապացուցեց, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում հնարավոր է լավ ընտրություններ անցկացնել»,- ասաց քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցի խոսքով, Արցախը հաղթող է դուրս եկել պատերազմից, չնայած դրան՝ միջազգային հանրությունը չի ուզում ճանաչել ԼՂՀ անկախությունը: «Բոլորիս համար պարզ է, որ Արցախում անգամ քսաներորդ անգամ ժողովրդավար ընտրությունների կայացման դեպքում միջազգային հանրությունը չի ճանաչելու ԼՂՀ-ն: Ակնհայտ է, որ խաղը դեռ չի ավարտվել: Ինչևէ, ղարաբաղյան ընտրությունները նախևառաջ պետք էին Արցախի ժողովրդին, ոչ թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պինգվիններին»,- ասաց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում