Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Սիրիայի վերջին զարգացումները.
«Մեզ չի կարող գոհացնել Ռամադան սրբազան ամսին հարևան Սիրիայում արյունահեղությունը: Կարևոր է, որ բոլորն իմանան այդ մասին: Մենք մշտապես ցանկանում ենք, որ սիրիական պետությունը լինի ուժեղ, իսկ նրա ժողովուրդը՝ երջանիկ:
Այդ նպատակին հասնելու ուղիները հայտնի են: Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնք կհամապատասխանեն ժողովրդի կամքին: Ես ավելի վաղ արդեն հայտարարել եմ, որ այդ ամենին կարելի է հասնել առանց բռնության, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Եմենում: Հուսով եմ, որ Սիրիայում կհաղթանակի ողջամտությունը: Մենք մեր աղոթքներում մշտապես Սիրիայի ժողովրդի հետ ենք»:






































