Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն ՈւԵՖԱ-ի կողմից տուգանվել է 15 000 դոլարի չափով: Պատճառը սեռական փոքրամասնությունների մասին ֆուտբոլիստի հայտնած կարծիքն էր: Իտալացի ֆուտբոլիստը իրավունք ունի 3 օրվա ընթացքում բողոքարկելու որոշումը:
ՈւԵՖԱ-ի ուշադրությունը գրավել է Կասանոյի` «Եվրո-2012»-ի մրցաշարում Իսպանիայի հետ խաղից հետո արած հայտարարությունը: Նա, պատասխանելով լրագրողի`Իտալիայի հավաքականում առկա համասեռամոլների մասին հարցին, հույս է հայտնել, որ այդ հավաքականում չկան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: Հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել` ասելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել:






































