Բոսնիայի և Հերցեգովինայի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնության են եկել երկու տարով 500 մլն դոլարի չափով վարկ ստանալու հարցի շուրջ: Այս մասին հուլիսի 20-ին հաղորդել է ԱՄՀ ներկայացուցիչ Կոստաս Խրիտուն:
Ակնկալվում է, որ ձեռք բերված համաձայնությունը սեպտեմբերին կհաստատի ԱՄՀ ղեկավարող խորհուրդը: Բոսնիական իշխանություններից պահանջվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ` ուղղված երկրում ֆինանսական կայունության հաստատմանը:
«Բոսնիայի և Հերցեգովինայի տնտեսությունը հաջողությամբ դիմակայել է համաշխարհային ճգնաժամի առաջին փուլի մարտահրավերներին, այդ իսկ պատճառով ԱՄՀ կանխատեսումները լավատեսական են: Երկիրը պետք է ամեն ինչ անի տնտեսության բարելավման և կայունության համար»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:











































