Աշխարհում սեքս-ծառայությունների ոլորտի հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել են հնդկական Կալկաթա քաղաքում` մասնակցելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող կոնֆերանսին:
BBC-ի փոխանցմամբ` միջոցառումն անցկացվում է Վաշինգտոնում նույն թեմայով կոնֆերանսին զուգընթաց:
Հնդկաստանում սեքս-ծառայությունների աշխատակիցները առանձին հանդիպում են անցկացնում այն պատճառով, քանի որ նրանցից շատերին հրաժարվել են ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրել:
Կոնֆերանսի պատվիրակները քննարկում են ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելելու միջոցները:








































