Եգիպտոսի հյուսիսային ափի տարածքային ջրերում հայտնաբերվել է բնական գազի հսկա հանքավայր: Այս մասին տեղեկացրել է երկրի Նավթի և բնական ռեսուրսների նախարարության մամլո քարտուղար Մահֆուզ Ալ-Բունին:
Նախարարի խոսքով` հանքավայրի պաշարները կարող են պարունակել 123 միլիարդ խորանարդ մետր գազ և շուրջ 1,6 միլիոն բարել գազային կոնդենսատ: Մոտավոր գնահատականով` հանքավայրից հնարավոր կլինի արդյունահանել օրական մինչև 40 միլիոն խորանարդ մետր գազ:
Հանքավայրի հիմնական գազակիր շերտերը գտնվում են Եգիպտոսի հյուսիսային Ռաաս-ալ-Բար քաղաքից 3 կմ հեռավորության վրա: RBK-ի փոխանցմամբ` հանքավայրը հայտնաբերել է British Gas ընկերության դուստր ձեռնարկությունը:








































