Հետազոտության համաձայն, վիտամին E պարունակող սննդի օգտագործումը նվազեցնում է լյարդի քաղցկեղի առաջացան հավանականությունը:
Գիտնականները պարզել են, որ այդ վիտամինի օգտագործումը կամ նուշ, ընկույզ և ծիրանի չիր հաճախ ուտելը կարող է նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացումը միջին տարիքի և առավել տարեց մարդկանց շրջանում:
E վիտամինը նաև օգնում է կանխել սրտային հիվանդությունները և տեսողության թուլացումն ավելի մեծ տարիքում:
Շանհայի քաղցկեղի ինստիտուտի գիտնականները Չինաստանում հետազոտել են 132837 մարդու: Հարկ է նշել, որ աշխարհում լյարդի քաղցկեղի դեպքերի 54 տոկոսը տեղի է ունենում Չինաստանում:







































