ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը հոդված է տպագրել Washington Post թերթում, որով պատասխանել է Ֆրեդ Հայաթի քննադատությանը՝ ուղղված ադրբեջանական վերջին նախագահական ընտրություններին:
«ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի դիտորդների կարծիքով, 2008-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները «զգալի առաջընթաց են արձանագրել»: Ադրբեջանը ձգտում է ժողովրդավարության»,- գրում է Ալիևը:
Հոդվածում նա շեշտում է, որ ընտրությունների արդյունքներով Իլհամ Ալիևը ստացել է բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը: