Friday, 12 06 2026
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը

«Ժառանգությունը» պահանջում է անհապաղ դադարեցնել ոստիկանության ապօրինությունները

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը ահազանգ ստացավ Վանաձորից, ուր այս րոպեներին «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է տեղի ունենար վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների բողոքի ոչ զանգվածային ակցիան: Սակայն ինչպես մեզ տեղեկացրեց Գյումրի-Վանաձոր ճանապարհին գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀ ոստիկանության տարածաշրջանային վարչության աշխատակիցները խոչընդոտներ են հարուցում միջոցառման իրականացման ուղղությամբ: Այսպես, Ջաջուռ գյուղի մոտ արգելափակվել է Գյումրիից Վանաձոր ուղևորվող մի քանի տասնյակ մեքենաների բողոքի ավտոերթը: Խոչընդոտներ են հարուցվել նաև Տաշիրից և Ստեփանավանից Վանաձոր ուղևորված մեքենաների համար: Իսկ Վանաձորում գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ, ի հեճուկս վատ եղանակի (այս պահին այնտեղ ուժեղ ձյուն է տեղում), Ազնավուրի հրապարակում արդեն հավաքվել են 50-ից ավելի մեքենաներ, սակայն ոստիկանները, ոստիկանության տարածաշրջանային վարչության պետի և բարձրաստիճան այլ ոստիկանների գլխավորությամբ, առանձին-առանձին մոտենում են վարորդներին և ահաբեկում նրանց` ստիպելով հեռանալ հրապարակից: Սակայն վարորդները իրենց մեքենաները հրապարակից հեռացնելուց հետո հետիոտն վերադառնում են Ազնավուրի հրապարակ, և այս պահին այնտեղ հավաքվել են մոտ հարյուր քաղաքացիներ:

Ոստիկանության այս հակաօրինական և հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին, ապա փորձել է կապվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչը նրան չի հաջողվել: Ոստիկանապետի փոխարեն նրան պատասխանել է ոստիկանապետի գրասենյակի աշխատակից Պողոսյանը: Պատգամավորը պահանջել է փոխանցել ոստիկանապետին, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն օրինազանց ոստիկաններին կարգի հրավիրելու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության հակասահմանադրական գործելաոճը և պահանջում ՀՀ ներքին գործերի նախարար Ալիկ Սարգսյանից անհապաղ միջոցներ ձեռնարկել իր ենթակաների ապօրինի գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, ինչպեսև վերջիններին պատասխանատվության կանչել:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում