«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հուսով է, որ առաջիկա մրցաշրջանում իր թիմին կհաջողվի խուսափել չեմպիոնական մրցավազքի դրամատիկ հանգուցալուծումից:
Հիշեցնեք, որ անցած մրցաշրջանում «քաղաքայիններ»-ը չեմպիոնի կոչումը նվաճեցին Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին տուրի շրջանակներում ՔՓՌ-ի հետ կայացած խաղի վերջին րոպեներին:
«Հուսով եմ, որ եթե մենք առաջիկա մրցաշրջանում նվաճենք չեմպիոնի կոչումը, ապա դա կանենք մրցաշարի ավարտից մի քանի տուր առաջ: Վերջին րոպեներին տարած հաղթանակները շատ բարդ են»,- նշել է Մանչինին:








































