Ամերիկյան լրատվամիջոցները հայտել են Դենվերում 14 մարդու կյանք խլած հանցագործի անունը: Տղամարդը, որին կասկածում են Բեթմենի մասին «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդը» պրեմիերայի ժամանակ հանդիսականների ուղղությամբ կրակ բացելու մեջ, Ջեյմս Հոլմսն է: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին քաջածանոթ աղբյուրներին:
Հայտնի է դարձել նաև, որ նրա բնակարանում պայթուցիկներ են հայտանբերվել: Դեռևս հայտնի չէ, նա պատարստվու՞մ էր պայթյուն իրականացնել դահլիճում,թե՞ ոչ: Ձերբակալությունից հետո տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ իր բնակարանը ականապատված է: Չարագործի հարևանները տարհանվել են:
Դեպքը տեղի էր ունեցել անցած գիշեր Կոլորադոյի Ավրորա քաղաքի կինոթատրոնում:Կոլորադոյի ոստիկանության տվյալներով՝ զոհվել է 12 մարդ: Նախկինում հաղորդվում էր 14 զոհի մասին: Տուժել է է 50 մարդ, այդ թվում՝ 3 ամսական փոքրիկ:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, հանցագործը նախ արցունքաբեր գազ է արձակել, որից հետո անկանոն կրակ բացել: Ոստիկանները դեպքի վայր էին հասել րոպեներ անց: Նրան ձերբակալել էին ու առգրավվել հակագազը, հրացանն ու երկու ատրճանակը: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա միայնակ է գործե




















































