Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով վճիռը:
Ըստ այդմ դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա ազատազրկման` Արտակ Կարապետյանին, իսկ Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին 2 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Այս պահին խոշոր բողոքի ակցիա է Կնետորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև, որին մասնակցում են ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը և մի շարք այլ անձինք: Նրանք վստահեցնում են, որ անպայման բողոքարկելու են դատավճիռը: