Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է Սիրիայում արյունահեղությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը.
«Ադրբեջանն աջակցում է Սիրիայում առկա իրավիճակի կարգավորման Քոֆի Անանի պլանին: Ադրբեջանը լրջորեն մտահոգված է այդ երկրում ընթացող իրադարձություններով և կողմերին կոչ է անում հրաժարվել արյունահեղությունից:
Սիրիայում կրթություն ստացող բոլոր ուսանողները վերադարձել են հայրենիք, և այդ երկրում այլևս չեն մնացել Ադրբեջանի քաղաքացիներ: Դամասկոսում մեր դեսպանատունը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով: Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշադիր հետևում է այդ երկրի իրադարձություններին և կանոնավոր կապի մեջ է Սիրիայում իր դեսպանատան հետ»:









































