Եվրամիությունը կիրականացնի այն օդային և ծովային նավերի ստուգումները, որոնք կասկածվում են Սիրիային զենքի մատակարարման էմբարգոն խախտելու մեջ:
«Եթե ԵՄ անդամ երկիրը կասկած ունի իր տարածքով տեղաշարժվող օդային կամ ջրային նավի՝ Սիրիա զենք տեղափոխելու վերաբերյալ, ապա պետք է ստուգում անցկացնի»,- մեջ են բերում համացանացային լրատվամիջոցները ԵՄ դիվանագիտական աղբյուրի խոսքերը:
Քննարկվելու է նաև սիրիական սև ցուցակի ընդլայնման հարցը, որում ընդգրկված է ամենաքիչը 26 մարդ, որոնց կասկածում են Սիրիայում ապստամբության ճնշման մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ԵՄ-ն հերթական` 17-րդ պատժամիջոցների ցուցակն է նախապատրաստում Սիրիայի դեմ:
Հայտնի է, որ ներկայիս սև ցուցակի մեջ ընդգրկված են 49 սիրիական ընկերություններ և 129 քաղաքացիներ:










































