Պետերբուրգյան հյուրանոցներից մեկի պատուհանի մոտ երեկ նկատել են մարդու, որը շատ նման է եղել երաժիշտ Սթինգին:
Պետերբուրգցի Սերգեյը մոտեցել է շենքին, երբ նկատել է կիթառ նվագող տղամարդուն: Երաժիշտը փորձել է աննկատ մնալ, սակայն ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի բնակչին հաջողվել է նրան նկարահանել: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն:
Սթինգը Պետերբուրգում պաշտոնական ելույթ կունենա միայն մեկ շաբաթ անց: Իսկ երեկ Սթինգը համերգ է ունեցել Չեխիայում:
Հավելենք, որ հանպատրաստ ելույթը պատուհանի մոտ մեծ ուրախություն է պատճառել անցորդներին:







































