Ռուսաստանը ծանր սպառազինություն է մատակարարում Սիրիայի իշխանություններին և աջակցում է նրանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս մասին Հռոմում Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սայդան:
«Ռուսաստանը ծանր սպառազինություն է մատակարարում Սիրիայի վարչակարգին, Ռուսաստանը շարունակում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով քաղաքական ծածկ ապահովել Սիրիայի իշխանությունների համար: Սա այլևս չի կարող շարունակվել, այլապես իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կործանիչ հետևանքներ կունենա Սիրիայի և տարածաշրջանի համար»,- ասել է Սայդան, որի խոսքերը մեջբերում է «Վզգլյադ» թերթը:
Հիշեցնենք. երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը և Չինաստանը արդեն երրորդ անգամ արգելափակեցին Սիրիայի դեմ բանաձևը:










































